Կինս ենթարկվում է սեռական շահագործման․ ներգրավված են Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Խաչատուր Սուքիասյանը. Երևանի բնակիչ

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 18:48 17-03-2025
«Կինս թրաֆիքինգի զոհ է, նրա վրա ճնշում է գործադրվում, ահաբեկված է։ Սա հասարակական հանցագործություն չէ, ներգրավված են հանցավոր խմբի անդամներ, ինչպես նաև իշխանությունից մարդիկ կան և բիզնեսմեններ։ Ես այն ժամանակ խոստացա, որ կհրապարակեմ անուններ։ Իմ կարծիքով՝ այս հանցագործության մեջ խառնված է Նիկոլ Փաշինյանը, Խաչատուր Սուքիասյանը և Ալեն Սիմոնյանը»,- պատմեց նա։

Ըստ Լեոնիդ Սահակյանի՝ դիմել է գրեթե բոլոր կառույցներին, սակայն ապարդյուն։ «Դիմել եմ դատախազություն, Ներքին գործերի նախարարություն, ԱԱԾ, ՄԻՊ գրասենյակ, սակայն ոչ մի ընթացք չի ստանում, հրաժարվել են քրեական վարույթ նախաձեռնել»,- նշեց նա։

Նրա պնդմամբ՝ կնոջը ենթարկում են սեռական շահագործման։ «Կասկածներ ունեմ, որ բռնության է ենթարկվել նաև իմ 6-ամյա երեխան։ Կինս ու 6 տարեկան երեխաս գերի են իմ երկրում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված