Խաչատուր Սուքիասյանը՝ տեղի ունեցած միջադեպի մասին
copy image url

Խաչատուր Սուքիասյանը՝ տեղի ունեցած միջադեպի մասին

Ներքին 3 տարի առաջ - 22:04 19-07-2021

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկ, Երևանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ և անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է: Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ստույգ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո:

Հայտարարում եմ, որ անկախ մարդու ով լինելուց, Հայաստանի Հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են՝ անկախ սոցիալական և քաղաքական կարգավիճակից»:

Ամենից շատ դիտված