Մարտի 30-ին Գյումրիում կկայանան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, որոնց մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ։ Տարբեր սոցհարցումներով բավականին բարձ են ընդդիմադիր թեկնածուների վարկանիշները, և մեծ է հավանականությունը, որ ընդդիմադիրները կոալիցիա ձևավորելու ճանապարհով կարող են թույլ չտալ, որ ՔՊ-ն Գյումրիում գա իշխանության։
Այս համատեքստում կարծիքներ են հնչում, որ եթե անգամ Գյումրիում ընդդիմադիր թեկնածու հաղթի, ապա ՔՊ-ն հեշտությամբ չի զիջի իշխանությունը։ Որոշ քաղաքական գործիչներ պնդում են, որ Գյումրու ընտրված քաղաքապետը կարող է արժանանալ Վանաձորի քաղաքապետի ճակատագրին, ով կալանավորվեց և այդպես էլ չկարողացավ պաշտոնավարել։
Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Եթե ՔՊ-ն Գյումրիում պարտվի, հեշտությամբ կզիջի՞ իշխանությունը»:
«ՔՊ-ն կանի այն, ինչ անում էր մինչև այսօր։ Կխաբեն, կխոստանան ու ոչինչ չեն անի»,- կարծում է քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդի խոսքով էլ՝ ՔՊ-ն այդ դեպքում կգնա կեղծ քայլերի։
«Աստված ձայնդ լսի, որ ՔՊ-ն Գյումրու ընտրություններում պարտվի»,- պատասխանեց հարցվածներից մի տղամարդ։
Մանրամասները՝ տեսանյութում։