Սկանդալային ոճով հայտնի Դեմնա Գվասալիան նշանակվել է Gucci-ի գլխավոր տնօրեն․ Reuters
copy image url

Սկանդալային ոճով հայտնի Դեմնա Գվասալիան նշանակվել է Gucci-ի գլխավոր տնօրեն․ Reuters

Մամուլ Արտաքին 1 ամիս առաջ - 10:25 17-03-2025
Gucci նորաձևության տունը գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակել է դիզայներ Դեմնա Գվասալիային, ով հայտնի է իր անսովոր, երբեմն սկանդալային հագուստների ոճով։ Նախկինում Դեմնան աշխատել է Balenciaga-ում։ Այս մասին գրում է Reuters-ը։

Նշանակումը մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում։ Շատ օգտատերեր դժգոհել են՝ նշելով, որ Գվասալիայի սուր և անսովոր ոճը կարող է վնասել բրենդի համբավը։

Արդյունքում՝ ընդամենը մեկ օրում Gucci-ն կորցրել է շուրջ 3 միլիարդ դոլար։ Շատերը սա որակել են որպես չափազանց ռիսկային քայլ, իսկ որոշ օգտատերեր նույնիսկ գրել են, թե սա Gucci-ի վերջն է։

Ամենից շատ դիտված