ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների զինված ուժերին հրամայել է վճռական և հզոր ռազմական գործողություն իրականացնել Եմենում հութի ահաբեկիչների դեմ։
«Նրանք ծովահենության, բռնության և ահաբեկչության անդադար արշավ են իրականացնում ամերիկյան և այլ նավերի, օդանավերի և անօդաչու թռչող սարքերի դեմ»,- գրել է Թրամփը՝ հութիներին որակելով «Իրանի կողմից ֆինանսավորվող հրոսակներ»։