Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ն չունի Իրանի արտաքին քաղաքականությունը թելադրելու լիազորություն:
«Այս դարաշրջանն ավարտվել է 1979 թ.: Անցյալ տարի Բայդենին խաբեցին՝ աննախադեպ 23 մլրդ դոլար հանձնելով ցեղասպան ռեժիմին: Ավելի քան 60.000 պաղեստիցի է սպանվել, և աշխարհը պատասխանատու է համարում ԱՄՆ-ին»,- X-ի իր էջում գրել է Արաղչին:
Նա նաև կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել Իսրայելին աջակցությունն ու եմենցիներին սպանելը: