Apple-ը սեպտեմբերին ներկայացնելու է մի նոր ֆունկցիա՝ կարճ ժամանակում խոսքի թարգմանություն AirPods-ների միջոցով։ Երբ AirPods-ը ձեր ականջին է, իսկ զրուցակիցը խոսում է օտար լեզվով, դուք միանգամից կլսեք նրա խոսքը ձեր լեզվով թարգմանած, օրինակ՝ հայերենով, կախված կարգավորումներից։
Այս մասին գրում է Reuters-ը։
Այս ֆունկցիան գործելու է iOS 19 համակարգով։ Լեզուների ամբողջական ցանկը դեռևս հայտնի չէ, բայց սպասվում է, որ կներառվեն ամենատարածված լեզուները։ Սա հատկապես օգտակար կլինի ուղևորությունների, միջազգային հանդիպումների, սովորելու ժամանակ։