Մեծ Բրիտանիայի թագուհին նամակով աջակցել է բռնության ենթարկված կնոջը․ BBC
copy image url

Մեծ Բրիտանիայի թագուհին նամակով աջակցել է բռնության ենթարկված կնոջը․ BBC

Մամուլ Արտաքին 1 ամիս առաջ - 09:55 14-03-2025
Բուքինհեմյան պալատը հաստատել է, որ թագուհի Կամիլլան անձնական նամակ է ուղարկել Ժիզել Պելիկոյին՝ իր աջակցությունը հայտնելու նպատակով։ Այս մասին գրում է BBC-ն։

Ժիզել Պելիկոյի ամուսինը ՝ Դոմինիկ Պելիկոն, 2024-ի դեկտեմբերին դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ կնոջ նկատմամբ պարբերաբար բռնություն կիրառելու մեղադրանքով։

Նա կնոջը դեղահաբերի միջոցով թմրեցնում էր և այլ տղամարդկանց հետ սեռական բռնություններ էր իրականացնում կնոջ նկատմամբ։

Թագուհի Կամիլլան, ով երկար տարիներ պայքարում է ընտանեկան և սեռական բռնության դեմ, հայտնել է, որ խորապես ազդվել է այս պատմությունից և ցանկացել է այս փոքր քայլով աջակցել տիկին Պելիկոյին։

Ամենից շատ դիտված