Ոչինչ, մենք էլ կարկուտի թաքուն տեղերը կիմանանք․ սարքեր ենք տեղադրելու ու չենք ապահովագրելու

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 12:52 13-03-2025
Կառավարությունը հավանություն տվեց 2025 թվականի գյուղատնտեսական տարում Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ուզում են գյուղապահովագրության համակարգը փրկել, որովհետև անառողջ պրոցեսներ կան։

«Պարզվում է, տեղեր կա, մարդիկ գիտեն, որ ամեն տարի այնտեղ կարկուտ է գալիս, գնում ապահովագրում են, գնում են այդտեղ, որ երբեք նախկինում վերջին 20 տարում այդտեղ ոչ մի բան չէինք արել, ինչ-որ բան են ցանում, ու նստած սպասում են, որ կարկուտը գա, որ գնան ապահովագրությունը ստանան: Ու այդպես ամեն տարի։

Սա սոցիալ-հոգեբանական խնդիր է, կրթական խնդիր է, աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի խնդիր է, պետության նկատմամբ վերաբերմունքի խնդիր է»,- նկատեց վարչապետը՝ հավելելով, որ եթե մի քանի տարի էլ այսպես շարունակվի, ասելու են՝ վերջ, էլ չենք կարողանում անենք, որովհետև իմաստ չունի, չի ծառայում իր նպատակին։

«Երբ պարոն Պապոյանին նշած սարքավորումները մենք ձեռք բերենք, արդեն մենք էլ կարկուտների թաքուն տեղերը կիմանանք և այդ պարագայում ապահովագրության վճարների չափը կամ կփոխվի, կամ այդտեղ չի ապահովագրվի ընդհանրապես: Կասենք՝ այդտեղ պետք է լինի հակակարկտային ցանց, վերջ: Կասենք, որ մենք այդտեղ հակակարկտայինը չենք ապահովագրում, մենք սուբսիդավորում ենք, որ այդտեղ հակակարկտային ցանցեր լինեն»,- ասաց նա՝ շեշտելով, որ ՀՀ քաղաքացին սեփական պետությունն ընկալում է որպես օտար ինչ-որ մի մարմին։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում