Կարկուտի հետևանքը Շիրակի մարզում

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:22 20-06-2023
Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում մարդիկ հողը մշակում են՝ աչքը երկինք հառած, իրենց բախտից եթե եղանակը բարենպաստ եղավ, ուրեմն այդ տարի էլ բերքը լավ կլինի։

Կիրակի Շիրակի մարզում տեղացած հորդառատ անձրևն ու կարկուտը մարզի հատկապես ցածրադիր հատվածներում ավերածություններ են առաջացրել։

Oragir.News-ը շրջել է կարկուտից տուժած Շիրակ և Կամո գյուղերում, զրուցել գյուղացիների հետ։ Մարդիկ անելանելի դրության մեջ են, վարկով-պարտքով վարուցանք են անում, իսկ վերջում, իրենց ձևակերպմամբ, քյարը մնում է իրենց տանջանքը։

Մանրամասները՝ տեսանյութում։