ՔՊ-ում միայն խոսքով մարդկանց զբաղեցնել գիտեն. հարցում` «Եվրաքվեի» մասին

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 ամիս առաջ - 22:50 12-03-2025
«Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովի առաջիկա քառօրյայում չի ընդգրկվի:

«Եվրաքվեի» նախաձեռնող խումբը մերժել է նախագծից նախաբանը հանելու կառավարության առաջարկը: Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը կառավարության առաջարկը համարել է անընդունելի:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչու՞ է ՔՊ-ն հետաձգել «Եվրաքվեի» ընդունումը»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ ՔՊ-ն ոչինչ չի կարողանում անել։

«Որովհետև ինքնուրույն ոչինչ չի կարողանում անել»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ՔՊ-ն ամեն բան է հետաձգում։ «Իրենք նպատակային չեն, անկազմակերպ են, միայն խոսում են ու մարդկանց զբաղեցնում»,- ասաց նա։

«Չեմ ուզում խոսել ՔՊ-ի կամ այլ կուսակցության մասին»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները` տեսանյութում։