Թուրք լրագրողներին Փաշինյանն ասել է այն, ինչ պետք է Ադրբեջանին ու Թուրքիային․ հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 ամիս առաջ - 20:30 12-03-2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ մարտի 11-ին, հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Նա կարճ տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։

Ըստ մամուլում տարածվող տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանն առանց նախապայմանների բացելու մասին, ինչպես նաեւ՝ ցեղասպանության ճանաչման պատմությունը վերանայելու, Մեղրիով երկաթուղային անխոչընդոտ բեռնափոխադրում ապահովելու պատրաստակամության։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է ասել Նիկոլ Փաշինյանը թուրք լրագրողներին»։

Հարցվածներից շատերը՝ չէին լսել վարչապետի հարցազրույցը։ «Եղեռնի վերանայումը աբսուրդ է։ Թող գնա իրա ուղեղը վերանայի»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացու կարծիքով էլ՝ վարչապետը բոլորին էլ ասելիք ունի:

«Էշ-էշ խոսել է, նորմալ բան չի ասել։ Այն է ասել, ինչ պետք է հենց Ադրբեջանին և Թուրքիային»,-նշեց անցորդներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ձեզ գուցե հետաքրքրի