Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի կենտրոնական խաղում կայացել է երևան դերբին՝ «Փյունիկ» - «Ուրարտու»։
«Ջունիոր Սպորտ» մարզադաշտում կայացած խաղում հյուրերը վստահ հաղթանակ են տարել 3։0 հաշվով։ «Ուրարտուի» կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Բրունո Միշելը։
Դմիտրի Գունկոյի գլխավորած «Ուրարտուն» այս հաղթանակից հետո 44 միավորով 2-րդ հորիզոնականում է, իսկ Եղիշե Մելիքյանի «Փյունիկը» հաջորդում է 40 միավորով, առաջատարը «Նոան» է, որի ակտիվում կա 46 միավոր։