Եվրահանձնաժողովը պետք է անցնի ռազմական պատրաստության ռեժիմի, ասել է նրա նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Բրյուսելում իր գերատեսչության երկրորդ անձնակազմի աշխատանքի մեկնարկի 100 օրվա ավարտին նվիրված մամուլի ասուլիսում։
«Մեր առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար մենք պետք է անցնենք նախապատրաստական ռեժիմի»,- ասել է նա:
«Արտահերթ ժամանակները պահանջում են արտահերթ միջոցներ, և դա ճիշտ է նաև Եվրոպական հանձնաժողովի համար,- նշել է նա:- Այնպես որ, առաջիկա շաբաթների ընթացքում ես կհրավիրեմ Եվրահանձնաժողովի պաշտպանական հանձնաժողովի առաջին նիստը»: