Նախկինում կարծում էի, որ Ծառուկյան-Մախաչև մենամարտի ֆավորիտն Արմանն է․ ադրբեջանցի մարզիկ
copy image url

Նախկինում կարծում էի, որ Ծառուկյան-Մախաչև մենամարտի ֆավորիտն Արմանն է․ ադրբեջանցի մարզիկ

Սպորտ 1 ամիս առաջ - 16:23 09-03-2025
Ադրբեջանցի մարտիկ Ռաֆայել Ֆիզիևը մեկնաբանել է Իսլամ Մախաչևի և Արման Ծառուկյանի հնարավոր չեմպիոնական մենամարտը։

Մախաչևն ու Ծառուկյանը կարող էին հանդիպել հունվարին, սակայն Արմանը մեջքի վնասվածքի պատճառով դուրս եկավ մենամարտից։

- Արդյո՞ք Ծառուկյանն ունի հաղթելու հնարավորություններ Մախաչևի դեմ։

- Այո, կարծում եմ՝ ունի։ Նախկինում կարծում էի, որ Արմանն է նման մենամարտի ֆավորիտը, որ նա ավելի շատ հմտություններ ունի հաղթելու համար։ Բայց վերջին մենամարտերում Իսլամը շատ է բարելավել իր հարվածային տեխնիկան։ Նախկինում նրա կանգնելու դիրքն այդքան էլ լավը չէր։ Ինչ վերաբերում է պայքարին, ապա այստեղ բոլորը գիտեն Մախաչևի ուժի մասին,- ասել է Ֆիզիևը Sport24-ին տված հարցազրույցում։

Հավելենք, որ Ֆիզիևն այսօր մենամարտել է ամերիկացի Ջասթին Գեյջիի դեմ UFC 313 մրցաշարում և պարտություն կրել։ Հաղթանակի դեպքում նա կարող էր վաստակել Մախաչևի հետ մենամարտի իրավունք։