Առայժմ 8500 մարզիկ է նվաճել Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր
copy image url

Առայժմ 8500 մարզիկ է նվաճել Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր

Սպորտ 3 տարի առաջ - 15:55 11-06-2021

Այս մասին հայտնում է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Կլաուեն:

Օլիմպիական 17 մարզաձևերում որակավորումն արդեն ավարտվել է: Նշած թիվը կավելանա ևս 24 % -ով: Ընտրական մրցումներում դեռևս կխաղարկվի վարկանիշների ընդհանուր թվի 4 %-ը, բացի դրանից՝ ուղեգրերի ևս 20 %-ը կբաշխվի՝ ըստ վարկանիշային միավորների:

Ընդհանուր առմամբ, օլիմպիական խաղերին սպասվում է շուրջ 10 հազար մարզիկի մասնակցություն:

Ամառային 32-րդ օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 42 օր: