Հայ շախմատիստները բարելավել են իրենց միջազգային վարկանիշները
copy image url

Հայ շախմատիստները բարելավել են իրենց միջազգային վարկանիշները

Սպորտ 1 ամիս առաջ - 13:46 09-03-2025
Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ավարտվեց 2025 թվականի շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան տղաների և աղջիկների առաջնությունը:

Գրոսմայստեր Էմին Օհանյանը և միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը 11 հնարավորից վաստակեցին 7.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցրին 12-րդ և 14-րդ հորիզոնականները:

ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 44-րդ հորիզոնականը:

Աղջիկների առաջնությունում Միլենա Գասպարյանը վաստակեց 6.5 միավոր և զբաղեցրեց 24-րդ հորիզոնականը:
Անի Ավետիսյանը վաստակեց 5 միավոր և զբաղեցրեց 65-րդ հորիզոնականը:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, առաջնության շրջանակներում մեր բոլոր շախմատիստները բարելավեցին իրենց միջազգային վարկանիշները: