Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից իրական ու երկարատև խաղաղության կոչ է արել Ուղերձում Ռուբեն Վարդանյանն ասել է․ «Իմ բոլոր հայրենակիցներին, սիրելի ու հարազատ մարդկանց ուզում եմ ասել հետևյալը՝ դատում են ոչ թե ինձ ու մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին։ Ու եթե դուք դա չեք հասկանում, ուրեմն դա մեծ ողբերգություն է, քանի որ սա ողջ պատմության, հակամարտության վերջը չէ, այլ ընդամենը հերթական փուլը՝ ի ափսոսանք բոլոր կողմերի»:
Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներից հետաքրքրվեց, թե արդյոք համաձայն են Վարդանյանի այդ մտքի հետ, թե՞ ոչ։
Հարցվածներից ոմանք «15 գերիներին պետք է բերեն, էս ղեկավարությանը թողեն էնտեղ»,- ասաց անցորդներից մեկը։ Մեկ այլ քաղաքացու կարծիքով՝ Ռուբեն Վարդանյանը շատ ճիշտ է ասել ։
«Հույս ունեմ, որ Ռուբեն Վարդանյանը կվերադառնա։ Այս իրավիճակն ամոթ է»,- նշեց մեկ այլ անցորդ։
Մանրամասները՝ տեսանյութում։