Մի քանի ֆուտբոլիստներ հնարավոր է՝ բաց թողնեն հավաքականի առաջիկա հանդիպումը
copy image url

Մի քանի ֆուտբոլիստներ հնարավոր է՝ բաց թողնեն հավաքականի առաջիկա հանդիպումը

Սպորտ 1 տարի առաջ - 19:52 13-06-2023
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Ուելսի դեմ հանդիպմանը:

Ազգային թիմի կարևոր ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն։ Մարզումների ընթացքում վնասվածք է ստացել Տարոն Ոսկանյանը․ դեռևս հայտնի չէ՝ այն լուրջ է, թե ոչ։

Կամո Հովհաննիսյանը, ով մեկնարկից անհատական ծրագրով էր մարզվում, ըստ ամենայնի, չի մասնակցի առաջիկա խաղին։

Վարազդատ Հարոյանը նույնպես վնասվածք է ստացել, սակայն այսօր՝ հունիսի 13-ին, մարզվել է ընդհանուր խմբում։

Ավելի վաղ վնասվածքի պատճառով ազգային թիմի ճամբարը լքել էր Խորեն Բայրամյանը։

Ուելս - Հայաստան հանդիպումը կայանալու է հունիսի 16-ին։ լուսանկարը՝ ՀՖՖ

Ամենից շատ դիտված