Հայաստանում ի՞նչն ա անկախ, որ դատարաններն էլ անկախ լինեն․ հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 ամիս առաջ - 20:30 06-03-2025
Նախօրեին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավորի հարցին, թե հղի Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով ինչո՞ւ մինչ օրս պատասխանատվության ենթարկվածներ չկան, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Դուք ինչի՞ եք ինձ ասում, դուք ունե՞ք հիմք, որ ես միջամտություն եմ ունեցել գործին. բացառված է, դատական միջամտություն անեինք, մեր գործերով կանեինք․․․ Ես հարգարժան տուժողին իմ հեռախոսահամարը տվել եմ, ինքը վերջին անգամ ինձ զանգել կամ գրել է 2022 թ. հունիսի 6–ին»,- ի պատասխան նշեց վարչապետը»։

Նա նշեց, որ Հայաստանի դատական համակարգն անկախ է և նույնիսկ իր դեպքում, մի շարք հարցերով անհասկանալի որոշումներ են կայացվել։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատու՞մ եք, որ Հայաստանի դատարաններն անկախ են»։

Հարցվածների մեծամասնությունը նշեց, որ չի հավատում դրան, քանի որ Հայաստանում ոչ մի բան անկախ չէ։ «Ոչ այդքան, կիսաանկախ են երևի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց՝ կցանկանար, որ դատարաններն անկախ լինեն, բայց այդպես չէ։ «Չեմ հավատում։ Փորձը ցույց է տվել, որ 30 տարի այդ նույն բանն ասում են, բայց իրականում ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր և ո՛չ էլ կառավարական մարմինը չի կարող անկախ լինել։ Պետք է լինի, բայց չեմ հավատում, որ Հայաստանում դա գոյություն ունենա»,- ասաց նա։

Հարցվածներից մեկն էլ նշեց, որ ոչ մի բանի չի հավատում այլևս։ «Հայաստանում ինչն ա անկախ, որ դա էլ անկախ լինի։ Ոչ մի բան էլ անկախ չի, ամեն ինչն էլ մի բանից կախված ա»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։