Օձուն գյուղում 2000-ականներից մանկապարտեզները գործել են անվճար՝ առանց ծնողական վարձավճարի։
Սակայն որպեսզի հարկերի հավաքագրման ցուցանիշները բարելավվեն, արվեստի եւ մանկապարտեզների համար սահմանվել է վճար, որը մարվել է գյուղացիների ունեցած հողի հարկի պարտքերից։
Այս մեթոդը գործել է նաեւ 2018-ին, երբ Օձունը «խոշորացավ» առաջին անգամ։
Սակայն Ալավերդի համայնքի կազմում խոշորանալուց հետո սահմանվեց ծնողական վճարի հաստատուն գումար՝ 3500 դրամ, որը գործում է և՛ քաղաքի դեպքում, և՛ գյուղի:
Ըստ Օձունի «Արևներ» մսուր-մանկապարտեզի տնօրենի՝ վարձավճարի պատճառով նախադպրոցական պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներ չկան։
Իսկ պատճառն այն է, որ սոցիալապես անապահով, բազմազավակ, զինվորական ընտանիքների երեխաների համար սահմանված են արտոնություններ։