Երեկ՝ մայիսի 27-ին, ժամերի ընթացքում բացահայտվել է Օձուն գյուղում տեղի ունեցած սպանությունը:
Մարզի ոստիկանապետը օպերատիվ տեղեկություն է ստացել, թե ով է ենթադրյալ սպանություն կատարողը և որտեղ է նա գտնվում, ու րոպեներ անց ոստիկանության օպերատիվ խումբը մեկնելով նշված հասցե հայտնաբերում է կասկածյալին ու նրան բերման ենթարկում ոստիկանության Թումանյանի բաժին:
Արդեն տեղում հարցերի ճնշման տակ կասկածյալը, ով Լոռու մարզի բնակիչ 27-ամյա Սոֆյա Կ.-ն է, խոստովանում է արարքը ու հայտնում, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հողը փխրեցնելու համար նախատեսված բրիչով (փոցխ) հարվածներ է հասցրել Լ. Խեչումյանին, ինչից հետո, նրան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
Սոֆյա Կ.-ն ոստիկանության Թումանյանի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, ինչպես նաև ոստիկանաններին ներկայացրել է նաև հանցագործության գործիք հանդիասցող հող փխրեցնելու համար նախատեսված բրիչը:
Քննիչի որոշմամբ Սոֆյա Կ.-ն ձերբակալվել է:
Նա նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված՝ բնակարանային գողություններ կատարելու համար:
Մայիսի 27-ին սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Օձուն գյուղում սպանություն է տեղի ունեցել և հայտնաբերվել էր 64-ամյա Լ. Խեչումյանի դին։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: