Օձունում գերեզմաններ այցելելը թանկ հաճույք է

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 19:28 05-03-2025
Օձունի գերեզմաններ տանող ճանապարհը, մեղմ ասած, անմխիթար վիճակում է։

Ճանապարհի մի մասն ասֆալտապատ է, մյուսը՝ խճապատ, սակայն ձնհալն ու անձրեւաջրերը քշել-տարել են խիճը, ճանապարհին առաջացրել հսկարական ակոսներ։

Բանն այն է, որ եթե նույնիսկ ֆինանսական միջոցներ չկան ճանապարհի հիմնանորոգման համար, գոնե անձրեւաջրերը ճանապարհից հեռացնելու, նախատեսած խրամուղիներ ուղղելու կամ գոնե պարբերաբար հարթեցման աշխատանքներ անելու կարիք կա։

Սակայն տեղական իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում, իսկ գերեզմաններ այցելողները շարունակելու են ֆինանսական վնասներ կրել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված