Մակրոնը Ֆրանսիայի միջուկային զենքի կիրառման շուրջ քննարկում կսկսի` ԵՄ-ն պաշտպանելու համար
copy image url

Մակրոնը Ֆրանսիայի միջուկային զենքի կիրառման շուրջ քննարկում կսկսի` ԵՄ-ն պաշտպանելու համար

Արտաքին 1 ամիս առաջ - 23:22 05-03-2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշել է Ֆրանսիայի միջուկային զենքի կիրառման շուրջ քննարկում սկսել` ԵՄ-ն պաշտպանելու համար:

«ԱՄՆ-ն ուկրաինական պատերազմի հարցում փոխել է դիրքորոշումը։ Նաև մտադիր է մաքսատուրքեր սահմանել Եվրոպայի համար։ Ռուսաստանը սպառնալիք է դարձել Ֆրանսիայի և Եվրոպայի համար։ Խաղաղության ճանապարհը չի կարող լինել առանց Ուկրաինայի կամ Ուկրաինայի կապիտուլյացիայով»,- հայտարարել է նա: