Մղարթ եւ Արդվի բնակավայրերում գյուղացիները շուրջ 40 տարի ջրի խնդիր ունեն:
Տարիներ շարունակ մղարթեցիները կես կատակ, կես լուրջ պատմում են, որ գյուղի տղաները ջրի բացակայությքան պատճառով ամուսնանալ չեն կարողանում․ հարեւան գյուղերից աղջիկները Մղարթ հարս չեն գալիս:
Մեկ այլ տարբերակ էլ կա․ ասում են, թե եկածների ձեռքերը երկարում են շան ջուր կրելուց:
Բանն այն է, որ ամռանը՝ չոր եղանակին, Մղարթում ու Արդվիում ցամաքում են նաեւ եղած աղբյուրները, ու գյուղացիները մնում են առանձ ջրի:
Ճիշտ է՝ կառավարությունն անցած տարի մոտ 320 մլն դրամ է հատկացրել, որ Մղարթն ու Արդվին խմելու ջուր ունենան, ու հենց նախորդ տարի էլ շինարարական աշխատանքները գրեթե ավարտին են հասել, բայց առայժմ ջուր չունեն:
Այս տարի գյուղում շինարարների դեռ չեն տեսել, առայժմ սպասում են:
Մինչ այդ ուրախացել են ձյան առատ տեղւոմներից, քանի որ անասնապահությամբ զբաղվողների համար կարևոր է, որ անասնախմոցներն էլ միշտ ջրով լիքը լինեն:
Մղարթեցի Սամվելն անասունի գլխաքանակը տարիների ընթացքում պակասեցրել է, ասում է՝ մի կողմից իրենց գյուղի դեպքում ջրի պակասն է ստիպում կրճատել անասունների քանակը, մի կողմից էլ՝ պետության վարած քաղաքականությունը, երբ 1 լիտր կաթն ավելի էժան է, քան մեկ լիտր ջուրը:
Ֆոտոշարք