Հայաստանի ամենաինտերնացիոնալ քաղաքի դիմագիծը Շամլուղը վաղուց է կորցրել: Տասնամյակներ շարունակ հույն, ռուս, իտալացի ապրել են մի մեծ ընտանիքի նման:
Շամլուղի հանքերը շահագործելու համար դեռ 18-րդ դարում են այստեղ այլազգիներ եկել: Կողք կողքի ապրել ու աշխատել են 16 ազգության ներկայացուցիչներ՝ իրենց մշակույթով,նիստ ու կացով յուրահատուկ կոլորիտ ստեղծելով քաղաքում:
Տիկին Լաուրան ամենաշատը հենց այդ կոլորիտն է կարոտում:
Ինքն ու ամուսինն ապրում են Ցլաքար կամ ինչպես տեղացիներն են ասում՝ Բուղաքար թաղամասում, որը, ինչպես Շամլուղի մյուս բնակավայրերը՝Բենդիկը, Հին Շամլուղը և Վերին Ախթալան, դատարկվել կամ դատարկվում են:
Վստահաբար կարելի է ասել, որ այստեղ խնդիրներն ավելի շատ են, քան բնակիչները։
Ցլաքարի կիասադատարկ փողոցներում հիմա լռություն է:
Տների մեծ մասը կողպված է, ցանկապատները՝ քանդված, լույսերը՝ հանգած:
Փոխարենն այստեղ մնացածները զարմանալի աշխատասեր են: Մշակում են անգամ հարեւան դատարկ հողամասերը, տնամերձում աճեցնում դաշտային կուլտուրաներ:
Ցլաքարի քարուքանդ ճանապարհն անցած տարի ասֆալտապատվել է, լուսավորվել, մի խոսքով, գեղեցկացել, բայց ափսոս ամեն ինչ ուշացած է,-ասում է տիկին Լաուրան:
«Տարիներ շարունակ ցեխոտ ճանապարհով դպրոց գնացած երեխաներն էլ արդեն ուսանող են,մեկնել են ուսման ու չեն վերադարձել»:
Ֆոտոշարք