Այսօր՝ մարտի 3-ին, «Կարմիր խաչի» հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել ՝ ի աջակցություն Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների։
Ակցիայի մասնակիցներին հանդիպել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին։
«Հացադուլ հայտարարած անձանց ԿԽՄԿ-ն հնարավորություն ունի տեսակցել բժշկի հետ միասին։ Բժիշկը նույնպես հանդիսանում է պատվիրակ, ինչը նշանակում է, որ չի հանդիսանում տվյալ երկրի անձնակազմ։ Այսինքն, չեզոքությունը ապահովելով մեր պատվիրակների հետ բժիշկը նույնպես այլազգի կոլեգա է։ Տվյալ տեսակցության շրջանակում եղել է բժշկական անձնակազմ, որը հնարավարություն է ստացել ապահովել այդ չեզոք զննումը անձի, որը գտնվում է հացադուլի մեջ»,- հայտարարել է Զառա Ամատունին։