Դոնալդ Թրամփը սպառնացել է ԲՐԻԿՍ-ի երկրներին․ The Economic Times
copy image url

Դոնալդ Թրամփը սպառնացել է ԲՐԻԿՍ-ի երկրներին․ The Economic Times

Ներքին 2 ամիս առաջ - 10:25 14-02-2025
The Economic Times-ը գրում է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ եթե ԲՐԻԿՍ երկրները (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա) փորձեն նվազեցնել դոլարի ազդեցությունը միջազգային առևտրում, ապա նա կսահմանի 100% մաքսատուրքեր նրանց ապրանքների վրա։

ԲՐԻԿՍ-ի երկրները վերջին տարիներին քննարկում են դոլարից հրաժարվելու և սեփական արժույթ ստեղծելու տարբերակը, ինչը կթուլացնի դոլարի դերը միջազգային առևտրում։

Ռուսաստանը հատկապես ակտիվորեն պաշտպանում է այս գաղափարը՝ պատժամիջոցներից խուսափելու համար։