«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․
«Կարճ տեսանյութս Ռուբեն Վարդանյանի նախագիծ «Ալավերդու Զմրուխտի» և համայնքում քպ-ական իշխանազավթման հետևանքի մասին»։
«Այն, ինչ տեսնում եք իմ հետևում, Ալավերդու ֆուտբոլի մարզադաշտն է։ Երկու տարի առաջ Ռուբեն Վարդանյանի հիմնադրամի ֆինանսավորմամբ ահռելի աշխատանքներ կատարվեցին։ 2023-ի նոյեմբեր-դեկտեմբերին Ալավերդիում ՔՊ-ի կողմից տեղի ունեցավ իշխանազավթում, իսկ 2024-ի մայիսին ջրհեղեղ եղավ․ գետն այստեղով էր գնում՝ տիղմը լցնելով դաշտի վրա։ Իշխանազավթված Ալավերդիում համայնքային իշխանությունները մատը մատին չտվեցին, արդյունքում տեսեք՝ ինչ ունենք»,- իր խոսքում նշել է Սողոմոնյանը։