Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպությունը (DRDO) ցուցադրել է հիպերձայնային իր առաջին հրթիռը:
Հիպերձայնային այս հրթիռները կարողանում են զարգացնել 6100 կմ/ժ արագություն: Ի տարբերություն ավանդական հրթիռների, որոնք ունեն կանխատեսելի բալիստիկ հետագծեր, հիպերձայնային հրթիռները կարողանում են մանևրել թռիչքի ընթացքում, ինչը շատ ավելի դժվար է դարձնում դրանց հայտնաբերումն ու խոցումը: Այսինքն նման հրթիռները գրեթե անորսալի են ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերի համար:
DRDO-ի կողմից ստեղծված այս նոր Hypersonic Glide Vehicle անունը կրող հրթիռը, թարգամանաբար Հիպերձայնային Սահող Հրթիռը կարևոր տեղ է զբաղեցնելու Հնդկաստանի պաշտպանական համակարգի ռազմավարության մեջ:
Չինաստանը, որի հետ Հնդկաստանն ունի լարված հարաբերություններ, հիպերձայնային հրթիռների մշակման ոլորտի առաջատարներից է: Դեռ տարիներ առաջ չինացիները հաջողությամբ փորձարկել են DF-17 հիպերձայնային հրթիռը։
Հիպերձայնային հրթիռային կարողություններն ուժեղացնելու Հնդկաստանի այս քայլը հաջորդել է Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի հետ ծովային վեճերին, որոնք վերջին շրջանում ավելի ցայտուն են դարձել: