Ինչու է կորոնավիրուսի հնդկական շտամն ավելի վարակիչ. գիտնական
copy image url

Ինչու է կորոնավիրուսի հնդկական շտամն ավելի վարակիչ. գիտնական

Արտաքին 3 տարի առաջ - 14:41 18-06-2021

Կորոնավիրուսի հնդկական Delta շտամն ավելի վարակիչ է, քանի որ պացիենտների կոկորդում արագորեն առաջանում է վիրուսային ծանրաբեռնվածություն, ինչի պատճառով նրանք հեշտորեն վիրուսը փոխանցում են ուրիշներին: Այս մասին հայտարարել է Համաշխարհային բժշկական ասոցիացիայի նախագահ Ֆրանկ Ուլրիխ Մոնտգոմերին, փոխանցում է Funke ռադիոկայանը:

«Այս շտամի նենգությունն այն է, որ վարակվածների կոկորդում չափազանց արագ առաջանում է վիրուսային ծանրաբեռնվածություն, և նրանք կարող են վարակել ուրիշներին նույնիսկ նախքան նկատելը, որ իրենք վարակված են»,- ասել է բժիշկը: Սրանով է բացատրվում այն փաստը, որ հասարակական վայրերում անհրաժեշտ է շարունակել կրել FFP2 դասի շնչադիմակներ:

Նրա խոսքով, սահմանափակումներից կարելի է հրաժարվել, երբ պատվաստվեն բավարար թվով քաղաքացիներ:

Ամենից շատ դիտված