Իշխանության ոչ մի արած արդար չէ. թքած ունեցեք իշխանությունների վրա. հարցում` նոր նախագծի մասին

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 ամիս առաջ - 22:30 28-02-2025
Արդարադատության նախարարության կողմից նոր նախագիծ է դրվել շրջանառության մեջ։ Ներկայիս կարգավորման համաձայն` վերադասությամբ կամ դատարանում տուգանքների վիճարկումը կասեցնում է դրանց կատարումը, մինչդեռ արդարադատության նախարարությունն e-draft-ում շրջանառության մեջ է դրել նախագիծ, որի համաձայն տուգանքն, անկախ բողոքարկումից, ենթակա է ի սկզբանե վճարման, այսինքն մարդկանց ստիպելու են սկզբում վճարել տուգանքը՝ անկախ դրա բողոքարկելու հանգամանքից։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Նախագիծ է բերվել, որ սկզբում պետք է տուգանքը վճարել, հետո` բողոքարկել։ Արդա՞ր է»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ դա արդար չէ։ «Իշխանության ոչ մի արած արդար չի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ պետք է հարցնել իշխանություններին։ «Իշխանությանն էլ հարցը տվեք»,- նշեց նա։

«Իշխանությունն ինչ անում է` արդար է»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։ Հարցվածներից մեկն էլ ասաց, որ բնականաբար արդար չէ։ «Թքած ունեցեք իշխանությունների վրա, պարզ չի՞,որ արդար չի»,- նշեց նա։ «Արդար չի, աբսուրդ ա»,- պատասխանեց մի տարեց տղամարդ։

Մանրամասները` տեսանյութում։