1994-ից Վանաձորի շուկայում պանրի առեւտրով զբաղվող Գագիկ Ստեփանյանին բոլորն են ճանաչում։
Իր ծննդավայրի՝ Լորուտ գյուղի պանիրն ու մոթալն է վաճառում, բայց վերջին օրերին հաճախ է աչքը ջուր կտրում՝ հաճախորդի սպասելով։
Որքան էլ «լացել», դժգոհել չի սիրում, բայց փաստ է, որ առեւտուրը կրճատվել է, նախկին հաճախորդներից շատերը գալիս, տաղավարի մոտ շրջում ու դատարկ հետ են գնում։
Վանաձորի շուկայի հնաբնակը ենթադրում է, որ պատճառը սոցիալական ծանր վիճակն է, աշխատատեղերի պակասը, ռուսական ռուբլու ցածր փոխարժեքն ու առհասարակ ապրանքատեսակների՝ վերջին թանկացումները։
Մանրամասները՝ տեսանյութում: