Չենք կարող մի ամբողջ սեզոն դպրոցները փակենք շնչառական վարակների պատճառով, բացակաների հարցը կքննարկվի
copy image url

Չենք կարող մի ամբողջ սեզոն դպրոցները փակենք շնչառական վարակների պատճառով, բացակաների հարցը կքննարկվի

Ներքին 1 ամիս առաջ - 14:25 28-02-2025
Մենք ամենօրյա մոնիտորինգ ենք իրականացնում, թե դպրոցների բացակայությունների, թե՛ առաջնային օղակ՝ ամբուլատորիաներ և պոլիկլինիկաներին դիմելության, թե՛ հիվանդանոցների սոմատիկ բաժանմունքներում, վերակենդանացման բաժանմունքներում, բոլոր ախտորոշումներով պացիենտների մասով, և ըստ էության մենք ունենք հստակ ուղեցույցեր, որ դեպքում է պետք անցնել հավելյալ միջոցառումների՝ զսպելու վարակի բռնկումները։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք սուր շնչառական վարակներով պայմանավորված այսօր դպրոցներն ու մանկապարտեզները փակելու կարիք տեսնում է:

«Սուր շնչական վարակներն ակտիվանում են նոյեմբերից մինչև մարտ ամիսը, սա նշանակում է, որ ամբողջ կրթական մի սեզոն պետք է բաց թողնենք ամեն տարի, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ դա անհնար է, դա արդյունավետ չէ և ցանկացած միջոցառում պետք է խելամիտ օգտագործվի, որպեսզի արդյունքը մենք ունենանք։

Մենք ունենք առանձին հնարավորություն դպրոցների մասով, եթե տվյալ դպրոցում բացակայությունների թիվը 25%-ից աճել է, ելնելով երեխաների հիվանդացությունից, տվյալ դպրոցը կարող է անցնել հեռավար դասապրոցեսի՝ համաձայնեցնելով կրթական ոլորտը համակարգող գործընկերների հետ։ Եթե մեր մոնիտորինգը, եթե մեզ հուշի, որ կարիքը կա լրացուցիչ այս միջոցառումները իրականացնելու, մենք դրանք կանենք։ Այս պահին և սրանից առաջ համաճարակային իրավիճակը նման ցուցման հիմք չի հանդիսացել»,- հայտարարեց Ավանեսյանը՝ հավելելով, որ վերջին երեք օրվա ընթացքում որոշակի արդեն նվազման տենդենց են նկատում:

Անդրադառնալով նրան, որ երբեմն բժիշկի թուղթը չի անցնում դպրոցներում և բացակայությունների հետ կապված խնդիր է առաջանում, առողջապահության նախարարն ասաց, որ այս հարցով կխխոսի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ