Թրամփի նոր մաքսատուրքերը Մեքսիկայի, Կանադայի, Չինաստանի նկատմամբ չեն հետաձգվի. Reuters 
copy image url

Թրամփի նոր մաքսատուրքերը Մեքսիկայի, Կանադայի, Չինաստանի նկատմամբ չեն հետաձգվի. Reuters 

Մամուլ Արտաքին 1 ամիս առաջ - 10:04 28-02-2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ իր առաջարկած 25% մաքսատուրքերը Մեքսիկայի և Կանադայի ապրանքների նկատմամբ ուժի մեջ կմտնեն երեքշաբթի, ինչպես նաև 10%-ով կբարձրացվի Չինաստանից ներմուծվող ապրանքների հարկը։ Այս մասին հաղորդում է Reuters–ը։

Մաքսատուրքերի բարձրացման պատճառների մեջ նշվում է այն, որ այդ երկրներից մահաբեր թմրանյութեր են ներկրվում ԱՄՆ։

Թրամփի վարչակազմը կարծես ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրում իր ռազմավարական մրցակցի՝ Չինաստանի նկատմամբ՝ չնայած այն հանգամանքին, որ Թրամփի նախագահության սկզբում խոստացված 60%-անոց մաքսատուրքերը չեն կիրառվել։

Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին հայտնել է, որ որոշել է ավելացնել լրացուցիչ տուրքեր Չինաստանի նկատմամբ և չհետաձգել Կանադայի ու Մեքսիկայի ապրանքների վրա մաքսատուրքերի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը՝ հաշվի առնելով իր վարչակազմի գնահատմամբ անբավարար առաջընթացը ֆենտանիլի ներհոսքի սահմանափակման հարցում։

Ամենից շատ դիտված