Փետրվարի 27-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելիս հանդիպել է Իռլանդիայի վարչապետ Միխալ Մարտինի հետ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Հանդիպումը տեղի է ունեցել Դուբլինի Շենոն օդանավակայանում։
Վարչապետն ասել է, որ Իռլանդիան շարունակում է պաշտպանել Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին:
Ուկրաինայի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Իռլանդիային աջակցության համար։
«Ուկրաինան գնահատում է, որ Իռլանդիան կիսում է ապագա անվտանգության մեր տեսլականը: Մասնավորապես, Վլադիմիր Զելենսկին և Միխալ Մարտինը քննարկել են անվտանգության երաշխիքները և Ուկրաինայի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների միասնության կարևորությունը արդար խաղաղության հասնելու ճանապարհին»,- ասվում է նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ։