Սահմանադրական հանրաքվեին մասնակցելու ենք, դեմ ենք քվեարկելու․ հարցում

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 ամիս առաջ - 12:00 27-02-2025
Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն իր ելույթում ասաց, որ ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրակացվում են քայլեր։

Նա նշեց, որ այդ քայլերից են սահմանադրական բարեփոխումները, որոնք ընթացիկ փուլում են գտնվում. «Գործում է համապատասխան խորհուրդը, կազմված է Սահմանադրության հայեցակարգը, այժմ աշխատում ենք Սահմանադրության նոր տեքստի վրա, որը, ըստ ստանձնած հանձնառության, պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Պատրաստվու՞մ եք մասնակցել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեին»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ մասնակցելու են հանրաքվեին, սակայն դեմ են քվեարկելու Սահմանադրության փոփոխությանը։ Եղան քաղաքացիներ, ովքեր ասացին, որ չեն պատրաստվում մասնակցել հանրաքվեին։

«Մասնակցելու եմ, բայց կողմ չեմ փոփոխությանը»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցվորդ էլ ասաց, որ Սահմանադրության փոփոխությունը սխալ քայլ է։

«Շատ սխալ բան են անում։ Հինը կա, ինչի փոխենք։ Եվ ի շահ մեզ է այդ հինը, ինչի փոխենք թուրքերի շահը պաշտպանենք»,- ասաց նա։

«Մասնակցելու եմ և քվեարկելու եմ ոչ»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված