Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել են` դեմ են քվեարկելու կառավարության 2024 թվականի բյուջեի նախագծին։
Քվեարկությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ։
Դաշնակցական Արթուր Խաչատրյանը այսօր Ազգային ժողովում, ելույթ ունենալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անունից, նշեց, որ 2024-ի բյուջեն Հայաստանի առջև ծառացած խնդիրների՝ առաջին հերթին անվտանգային մարտահրավերների լուծման համարժեք քայլեր և միջոցներ չի նախատեսում։