The New York Times-ը գրում է. ավստրալացի զույգը ցնցող իրավիճակի է բախվել Qatar Airways-ի չվերթի ժամանակ. ուղևորներից մեկը զուգարանից դուրս գալուց հետո կորցրել է գիտակցությունը և կարճ ժամանակ անց մահացել։
Անձնակազմը կնոջ մարմինը նստեցրել է զույգի կողքին և արգելել նրանց տեղափոխել այլ ազատ նստատեղ։ Ուղևորները ստիպված են եղել չվերթի մնացած չորս ժամը անցկացնել մահացածի կողքին։