ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի առաջարկի Ուկրաինային լրացուցիչ անվտանգության երաշխիքներ։
«Ես չեմ պատրաստվում անվտանգության երաշխիքներ տրամադրել այն սահմաններից դուրս, ինչ արդեն կա։ Մենք դա կհանձնենք Եվրոպային… Բայց, իհարկե, կհոգանք, որ ամեն ինչ լավ ընթանա», – ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով չորեքշաբթի՝ փետրվարի 26-ին, ԱՄՆ կառավարության նիստի ընթացքում։
Վաշինգտոնը, մասնավորապես, կարող է շարունակել աջակցությունը Ուկրաինային եվրոպական խաղաղապահների տեղակայումից հետո։