Այսօր՝ փետրվարի 26-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Էրեբունի փողոցում բախվել են «BMW», «Chevrolet Volt», «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով ըստ դեպքի վայրում հավաքվածների, 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ «Mercedes»-ն ու «Opel»-ը եղել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանցած, երբ «BMW»-ն բախվել է «Chevrolet»-ին, ապա «Mercedes»-ին, հետո երկաթե սյանը:
«BMW»-ի վարորդը, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, վթարից հետք լքել է դեպքի վայրը:
Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկությունը:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվոմ է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: