Երևանում 26-ամյա վարորդը Chevrolet Volt-ով բախվել է բետոնե պատվանդանին. կա վիրավոր. վնասվել են մի քանի մեքենաներ. shamshyan.com
copy image url

Երևանում 26-ամյա վարորդը Chevrolet Volt-ով բախվել է բետոնե պատվանդանին. կա վիրավոր. վնասվել են մի քանի մեքենաներ. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 19:08 01-03-2024
Այսօր՝ մարտի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Սարգիս Ա.-ն իր վարած Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենայով Ռուբինյանց և Դավիթ Անհաղթ փողոցների հատման վայրում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճամփեզրին տեղադրված եռագույն դրոշի բետոնե պատվանդանին:

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Բետոնի հարվածից վնասվել է թույլատրելի հատվածում կայանված BMW, Opel, Toyota և Jeep մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են կայանված ու վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված