Ակցիա՝ Բեռլինում, ռուս Թրամփիկը, Apple-ի պարտքը, նորածնին գցել է աղբարկղը․ Միջազգային մամուլ
The Moscow Times-ը հայտնում է. Ռուսաստանում ծնվել է Թրամփ անունով երեխա:
Նովոսիբիրսկից մի ընտանիք իր նորածին որդուն անվանակոչել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին։
Երեխայի հայրանունն էլ Վլադիմիրովիչ է, ծնողները չեն մեկնաբանել այս ընտրության պատճառները։
Iz.ru-ն գրում է. Ռուսաստանում պոլիտեխնիկի քոլեջի 2-րդ կուրսի ուսանողուհին գաղտնի ծննդաբերել է հանրակացարանի զուգարանում և նորածնին գցել աղբարկղը։
Կուրսընկերները հայտնել են, որ աղջիկը թաքցրել է իր հղիությունը ծնողներից։
Աղջկա նկատմամբ հարուցվել է քրեական գործ։
Այս և միջազգային մամուլի այլ ուշագրավ հրապարակումները՝ տեսանյութում