Ռուս կինը նորածնին թողել է օդանավակայանի զուգարանում
copy image url

Ռուս կինը նորածնին թողել է օդանավակայանի զուգարանում

Ավելին 6 ամիս առաջ - 17:10 14-10-2024
Անթալիայի օդանավակայանում հավաքարարը հաշմանդամների համար նախատեսված զուգարանում նորածին երեխայի է հայտնաբերել: Հաղորդում ստանալուն պես ոստիկանությունը հետաքննություն է անցկացրել և պարզել, որ երեխային լքել է ՌԴ քաղաքացի Ե.Բ.-ն։ Այս մասին հայտնում է hurriyet.com-ը:

Պարզվել է, որ երեխային լքելուց հետո կինն ընկերոջ հետ արագ մոտեցել է անձնագրային բաժին և կատարել երկրից ելքի ընթացակարգերը։ Ե.Բ.-ի հետ գտնվող ՌԴ մյուս քաղաքացին, որը ևս պատրաստվում էր մեկնել Մոսկվա, նույնպես բերման է ենթարկվել։

Նորածինը տեղափոխվել է հիվանդանոց:

Ամենից շատ դիտված