Ընթանում է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրը։ Խաղային 2-րդ օրը կայացել է տուրի կենտրոնական հանդիպումը․ «Արարատ-Արմենիան» ընդունել է «Ուրարտուին»։
Հյուրերը հաղթանակ են տարել 2։1 հաշվով։ Բրունո Միշելի և նորեկ Նիկոլաս Կալուկյանի գոլերից հետո տանտերերի կազմում հաշիվը կրճատել է Հովհաննես Հարությունյանը։
«Փյունիկը» 2։0 հաշվով հաղթել է «Ալաշկերտին»․ գործող չեմպիոնի կազմում հաղթանակն ամրագրել են Ագդոն Մենեզեսը և Մատաս Վարեիկան։
Տուրի մյուս հանդիպումները, որոնք պետք է կայանային փետրվարի 23-ին, անորոշ ժամկետով հետաձգվել են։
Պրեմիեր լիգայի հաջորդ տուրը կմեկնարկի փետրվարի 28-ին «Արարատ» - «Գանձասար» հանդիպումով։