Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգա. խաղային օրվա 2 հանդիպումներն ավարտվել են միևնույն հաշվով
copy image url

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգա. խաղային օրվա 2 հանդիպումներն ավարտվել են միևնույն հաշվով

Սպորտ 2 տարի առաջ - 21:26 19-08-2022
Մեկնարկել է ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրը։

Այսօր՝ օգոստոսի 19-ին, կայացել են 2 հանդիպումներ։

«Ալաշկերտը» սեփական մարզադաշտում 1։1 հաշվով է ավարտել «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպումը։ Ալեմաոյի գոլին պատասխանել է Բլադիմիր Դիասը։

Զուգահեռաբար ընթացած «Լեռնային Արցախ» - ԲԿՄԱ խաղը նույնպես ավարտվել է 1։1 հաշվով։ Տանտերերի ֆուտբոլիստ Խուան Պալասիոսի գոլին ավելացված 5-րդ րոպեին պատասխանել է Ժիրայր Շաղոյանը՝ փրկելով «բանակայիններին» պարտությունից։

Օգոստոսի 20-ին կկայանան «Նոա» - «Ուրարտու» և «Շիրակ» - «Արարատ» հանդիպումները, իսկ տուրը կավարտվի օգոստոսի 21-ին «Փյունիկ» - «Վան» դիմակայությունով։

Ամենից շատ դիտված