Սեփական տուն, 25 մլն դրամ եկամուտ, խոշոր փոխառություններ․ Ռուբեն Ռուբինյանի և կնոջ ունեցվածքը

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 19:10 25-02-2025
Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց հայտարարագրերում, իսկ թե ինչ ունեցվածք ունեն նրանք իրականում, կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։

Այսօր ուսումնասիրել ենք Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Ռուբինյանի և նրա կնոջ հայտարարագրերը։

Որպես անշարժ գույք Ռուբեն Ռուբինյանը հայտարարագրել է 1 սեփական տուն իր հողամասով և տնտեսական շինություններով, որին վերջինս փաստացի տիրապետում է 90 օրից ավելի։

Սեփական տունը գտնվում է Երևան քաղաքում։ Ռուբինյանը 47․900․000 դրամ փոխառություն ունի «Կանաչ Թաղ» ՍՊԸ-ում։ Վերջինիս կանխիկ դրամ չի հայտարարագրել, իսկ նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 17․443․607 դրամ, որը տարեվերջին նվազել է՝ հասնելով 10․396․107 դրամ։

Ռուբեն Ռուբինյանի տարեկան եկամուտները կազմել են 17․483․138 դրամ, որից 14․051․970 դրամը Ազգային ժողովի ստացած աշխատավարձն, իսկ 2․860․357 դրամը և 570․811 դրամը վերջինս ներկայացրել է որպես այլ եկամուտ՝ համապատասխանաբար ՀՀ ֆինանսների նախարարությունից և Ինեկո բանկից։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 32․057․390 դրամ։

Ռուբինյանն իր եկամուտներից 3․609․334 դրամ հատկացրել է վարկի մարման վճարումներին, 11․406․050 դրամ՝ անշարժ գույքի վերանորոգման ծախսերին։ Բացի այդ վերջինս 1 մլն դրամը գերազանցող՝ 2․459․000 դրամ ծախս է կատարել, որի նպատակը հայտարարագրում չի նշվում։ Ռուբինյանի կինը՝ Մարիամ Հաջի-Հակոբյանը, անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել։ Նրա բանկային հաշիվներին տարեսկզին եղել է 579․958.9, որը տարեվերջին մի փոքր աճել է՝ հասնելով 736․289 դրամի։

Տարեսկզբին նա հայտարարագրել է նաև 200․000 դրամ, իսկ տարեվերջին 2․850․000 դրամ և 900 դոլար։ Մարիամ Հաջի-Հակոբյանի տարեկան եկամուտները կազմել են 8․110․583 դրամ։ Այս գումարից 4․461․590 դրամը Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է (վերջինս Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետն է - խմբ․), 2․650․000 դրամը և 900 դոլարը՝ հարսանեկան արորողության հյուերից ստացած նվերները, 650․000 դրամը՝ Ինեկո բանկից ստացած փոխառությունը։

Հաջի-Հակոբյանը ևս 1․500․000 դրամ բնամթերային եկամուտ է ստացել իր ամուսնու եղբորից՝ Լևոն Ռուբինյանից և ոմն Գոռ Հովսեփյանից։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 374,266.6 դրամ։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում