2 բնակարան, 2 մեքենա, փոխառություններ, 46 մլն դրամ եկամուտ․ ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանի և ծնողների ունեցվածքը
copy image url

2 բնակարան, 2 մեքենա, փոխառություններ, 46 մլն դրամ եկամուտ․ ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանի և ծնողների ունեցվածքը

Ներքին 5 ամիս առաջ - 16:30 21-10-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել ու իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը փաստացի չեղարկողների՝ Սահմանադրական դատարանի դատավորների ու նրանց ընտանիքի անդամների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել վերջիններիս գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրում։

Այսօր ուսումնասիրել ենք ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանի և նրա ծնողների՝ Էդուարդ Շաթիրյանի և Արուսյակ Կարումյանի հայտարարագրերը։

Հիշեցնենք, որ Էդգար Շաթիրյանը ՍԴ դատավոր է ընտրվել 2020 թվականի սեպտեմբերի 15-ին՝ այն բանից հետո, երբ նույն թվականի հունիսին իմքայլական պատգամավորները պաշտոնանկ էին արել ՍԴ 3 դատավորներին և Հրայր Թովմասյանին՝ նախագահի պաշտոնից։ Նախքան ՍԴ տեղափոխվելը՝ Խունդկարյանը ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահն էր։

Որպես անշարժ գույք՝ Էդգար Շաթիրյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում, որը նա գնել է 2021 թվականի հունիսի 25-ին։ Հաշվետու տարվա ընթացքում՝ 2023 թվականի հուլիսի 27-ին, Շաթիրյանը 31 մլն 297․430 դրամով ևս 1 բնակարան է գնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, որին տիրապետում է միանձնյա սեփականությամբ։ Տարեվերջին 2 բնակարաններն էլ պահպանվել են։

Բացի այդ, նա 90 օրից ավելի ժամկետով տիրապետում է մի առանձնատան, որը գտնվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որի սեփականության իրավունքն իրեն չի պատկանում։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, ՍԴ դատավորը չի հայտարարագրել։

Շաթիրյանը տարեսկզբին 10 մլն դրամի փոխառություն է ունեցել Դիսքավերի ԲԲԸ-ում, 31 մլն 297․430 դրամ էլ՝ Ալիանս 64 ՍՊԸ-ում, որոնցից առաջինը տարեվերջին կազմել է 35․510․400 դրամ, երկրորդը՝ զրոյացել։

Էդգար Շաթիրյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 3․637․141,4 դրամ, տարեվերջին՝ 3․305․738,94 դրամ։ Բացի այդ, նրա Իդամի հաշվին եղել է 1,376 դրամ, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։ ՍԴ դատավորի կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 200․000 դրամ, տարեվերջին՝ 180․000 դրամ։

Հաշվետու տարում Շաթիրյանի եկամուտները կազմել են 45․201․825 դրամ, որից 19․478․437 դրամը ՍԴ-ից ստացած աշխատավարձն է, 142․896 դրամը՝ այլ եկամուտը, 70․092 դրամը՝ ՀՀ Պետական կառավարման ակադեմիայից ստացած աշխատավարձը, 25․510․400 դրամն էլ՝ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ից ստացված փոխառությունը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25․444․055,93 դրամ։
Շաթիրյանն իր եկամուտներից 5 մլն դրամ հատկացրել է անշարժ գույքի վերանորոգման համար կատարված ծախսերին։

ՍԴ դատավորի հայրը՝ Էդուարդ Շաթիրյանը, անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 առանձնատուն՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որը նա նվիրատվություն է ստացել 1996 թվականի մարտի 14-ին։ Տարվա ընթացքում նա այս առաձնատունը օտարել է՝ նվիրատվություն կատարելով իր մյուս որդուն՝ Արթուր Շաթիրյանին։

Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2017 թվականի արտադրության TESLA և 1995 թվականի արտադրության BMW մակնիշի ավտոմեքենա, որոնք նա ձեռք է բերել համապատասխանաբար 2021 թվականի մարտի 17-ին և 2004 թվականի նոյեմբերի 23-ին։ Տարեվերջին 2 մեքենաներն էլ պահպանվել են։

Էդուարդ Շաթիրյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 699.76 դրամ, տարեվերջին՝ 218.88 դրամ։ Բացի այդ նա ունեցել է նաև 30․000 դրամ կանխիկ միջոցները, որը տարեվերջին կազմել է 25․000 դրամ։

Վերջինիս տարեկան եկամուտը կազմել է 495․720 դրամ, որը նրա կենսաթոշակն է։

Շաթիրյանի մայրը՝ Արուսյակ Կարումյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։

Նա նույնպես 90 օրից ավելի ժամկետով տիրապետում է մի առանձնատան, որը գտնվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որի սեփականության իրավունքն իրեն չի պատկանում։

Կարումյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 307․6 դրամ, տարեվերջին՝ 584 դրամ։

Նրա տարեկան եկամուտները կազմել են 495․720 դրամ, որը նրա կենսաթոշակն է։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի