CBS News-ը հայտնում է. գիտնականները հայտնաբերել են աստերոիդ, որը մոտավորապես ֆուտբոլի դաշտի չափսեր ունի։
Հավանականությունը 3.1% է, որ այն կարող է բախվել Երկրին 2032 թվականին։
Թեև այդ թիվը փոքր է թվում, գիտական աշխարհում դա համարվում է շատ բարձր ցուցանիշ՝ նման իրադարձությունների համար։
Եթե աստերոիդը բախվի Երկրին, այն կարող է առաջացնել պայթյուն, որի էներգիան կհասնի 7,8 մեգատոննի։ Դա համարժեք է 520 ատոմային ռումբերի, ինչպիսիք օգտագործվել են Հիրոսիմայի վրա։