«Նիկոլ Փաշինյանի հետ ընտրությունների գնալը այնքան էլ ճիշտ չէ, որովհետև Նիկոլ Փաշինյանը բոլոր դեպքերում ամբողջ վարչական ռեսուրսը արդեն կենտրոնացրել է և ամեն ինչ անելու է, որպեսզի հաղթի իր թեկնածուն»,-
Oragir.News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը՝ անդրադառնալով մարտի 30-ին Գյումրիում կայանալիք ՏԻՄ արտահերթ ընտրություններին։
Պողոսյանի կարծիքով` ընտրարշավը խախտվեց, երբ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում նշանակեց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։
«Այդ նույն ԺՊ-ն ամբողջովին լծվել է նախընտրական կոմպանիա ձևավորելով, ամեն ինչ անում է, որպեսզի կարողանա գյումրեցիների քվեն կորզել։ Մյուս թեկնածուների հետ կա անհավասար մրցակցային պայմաններ»,- ընդգծեց իրավապաշտպանը։
Կարապետ Պողոսյանը, խոսելով ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի վարկանիշից, ասում է. «Հայաստանի ոչ մի ղեկավար Նիկոլ Փաշինյանի նման ցածր վարկանիշ չի ունեցել»:
Մանրամասները` տեսանյութում։